Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Որքան է կշռում միջին վիճակագրական ամերիկացին. 1in.am

Որքան է կշռում միջին վիճակագրական ամերիկացին. 1in.am

Յելի համալսարանի փորձագետները՝ բժիշկ Դևիդ Կացի գլխավորությամբ, նշել են միջին վիճակագրական ամերիկացի տղամարդկանց ու կանանց քաշը և հասակը: Այս մասին հայտնում է HealthDay-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի և Դաշնային վիճակագրական համակարգի հրապարակած զեկույցը:

Գիտնականները տվյալներ են հավաքել 2011-2014 թվականներին: Ըստ այդմ՝ ամերիկացի տղամարդը կշռում է 88,9 կգ և ունի 1,75 մ հասակ, կինը՝ 76,7 կգ, 1,6 մ հասակ:

1988-1994թթ. կատարված նման հետազոտության համեմատ՝ միջին վիճակագրական ամերիկացի տղամարդու քաշն ավելացել է 6,8 կիլոգրամով, կնոջ քաշը՝ 7,7 կգ-ով: Միևնույն ժամանակ նրանց հասակը վերջին 30 տարում գրեթե չի փոխվել:

Հաղորդվում է, որ առավել ինտենսիվորեն ավելորդ քաշ են հավաքում սևամորթ կանայք: Երկրորդ տեղում սևամորթ տղամարդիկ են: Գիտնականները նշում են, որ մարմնի զանգվածի ցուցանիշների աճը կապված չէ բնակչության ծերացման միտումի հետ, այլ պայմանավորված է ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակով և անառողջ սննդակարգով:

Արդյունքների ստացման համար գիտնականները վերլուծել են 19 հազար մարդու վիճակագրական տվյալները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ba.n1info.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ